ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Թարգեք էդ ձեր ցիրկը, գործ արեք

Թարգեք էդ ձեր ցիրկը, գործ արեք
05.10.2023 | 12:18

Աչքովս ընկավ՝ ԱԺ-ում էլի իրար միս էին ուտում։ Էլի՛։ Հերթականը։ Էլ՝ գող փիսո, էլ՝ քաչալ շուն։ Արդեն 2 տարի է էս թատրոնի հանդիսատեսն ենք, ու անկեղծ ասած, արդեն հոգնել ենք։ Էն էլ՝ էսօրվա իրականությունում, երբ նկուղներում բնակվող արցախահայությունը տարրական մարդկային պայմաններից է զրկված, ձեր լեզվակռիվն իսկը տեղին էր, ահագին հարց լուծեցիք, նիկոլին հերթական անգամ ասելով, որ ինքը սրիկա է։

Էն անգամ էլ եմ գրել, հիմա էլ եմ ասում. ընդդիմություն ջան, ձեռդ քարի տակ չի, ռեսուրսդ գործի դիր, էդ մարդկանց նորմալ տեղավորիր մի քանի ամսով։ Դեմը ձմեռ է, լիքը մանր էրեխա ու տարեցներ կան։ Չեն դիմանա էդ մարդիկ։ Երկու բրդուճ բաժանելով՝ հարց չի լուծվում։ Տանիքով ապահովեք, կենցաղային իրերով ապահովեք։

Արցախ գոռալով միտինգ էիք անում, Արցախի դրոշները ԱԺ-ում դրել եք դեմներդ։ Հիմա իսկը պահն է արցախահայությանը սատար կանգնելու։ Ու դուք, ամենակրիտիկական պահին, նիկոլի հետ լեզվակռվի մեջ եք...

Անհատները պողպատից չեն, էլ չենք ձգում, թարգեք էդ ձեր ցիրկը, գործ արեք։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ